top of page
Tavush berd.jpg

ՄԻԱՑԻ՛Ր ՄԵԶ՝ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՄԵՐ ԲԵՐԴԸ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայկական պետականության առջև ծառացած անվտանգային լուրջ մարտահրավերներին արձագանքելու որոշումը մեզ՝  Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող մի խումբ երիտասարդներիս,  2021թ-ին բերեց Տավուշ՝ Բերդ համայնք, որտեղ 2021թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացրեցինք ռազմամարզական ուսուցման եռամսյա պիլոտային ծրագիր։ Պիլոտային ծրագրի արդյունքները վերահաստատեցին ռազմամարզական ծրագրերի և դրանց աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ուստի, աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և համակարգումը իրագործելու նպատակով,  2022թ-ի հունվարին հիմնադրվեց «Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը։ 
Կազմակերպությունը և նրա կողմից իրականացվող ռազմամարզական ուսուցման «Բերդապահ» ծրագիրը առնչություն չունեն որևէ քաղաքական և կրոնական կազմակերպությունների հետ։
Ծրագրի իրագործումը սկսվել և շարունակվում է անձնական նվիրատվությունների շնորհիվ:

bottom of page