top of page

ՄԵՐ ԹԻՄԸ

ՍԱՐՈ ՍԱՐՈՅԱՆ

Գաղափարական թևի պատասխանատու

Սարո Սարոյանը ծնվել է 1976թ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում։ 2000թ-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը։ 2002 թ-ին ավարտել է  ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 1999-2005թթ աշխատել է ՀՀ ոստիկանությունում, իսկ 2005-2010թթ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում։ 2011-2013թթ աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) որպես փորձագետ: 2013-2016թթ թղթակցել է «hetq.am» էլեկտրոնային կայքին: Սկսած 2016թ-ից որպես քաղաքական անկախ վերլուծաբան հանդես է եկել հայաստանյան եւ միջազգային տարբեր զանգվածային լրատվամիջոցներով։ Սարո Սարոյանը 1 մենագրության, ավելի քան 300 հոդվածների, բազում հարցազրույցների հեղինակ է։

072A5606_edited.jpg

ԱՐՓԻ ԹՈՓՉՅԱՆ

Արփի Թոփչյանը ծնվել է 1989թ-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ 2011թ-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետը, այնուհետ ուսումը շարունակել է Մոսկվայում՝ Ա.Ն. Բակուլևի անվան սրտային վիրաբուժության ԳՀԿ-ում՝ ստանալով սրտաբանի մասնագիտացում։  2016թ-ին ընդունվել է ՌԴ ԱՆ Կանխարգելիչ բժշկության և թերապիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի ասպիրանտուրա, որը ավարտել է 2019թ-ին՝ պաշտպանելով թեկնածուական թեզը և ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2019-2022թթ աշխատել է նույն կենտրոնում որպես գիտաշխատող և ինտերվենցիոն առիթմոլոգ։ Զբաղվում է սրտի ռիթմի խանգարումների միջամտական բուժմամբ։

bottom of page