top of page

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

01 դեկտեմբերի 2022թ

Հարգելի օգտատեր, օգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք), Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

«Բերդ» կրթական, ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն) հարգում է Ձեր մասին ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և ձեռնարկում է բոլոր միջոցները Ձեր տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար։ Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Կազմակերպությունը վարվում այդ տեղեկատվության հետ: 

Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Կազմակերպության նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

Կազմակերպությունը Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ՝ Կայքը դիտելու կամ Կայքի ֆունկցիոնալ դաշտերից օգտվելու համար. այն հանրամատչելի է: Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեր վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն: Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:

Ինչպե՞ս է Կայքը հավաքում Ձեր մասին տեղեկատվություն

Տվյալների պասիվ հավաքագրում 

Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ և Ձեր կողմից մեր Կայքից օգտվելուն հետևում է տեղեկատվության ստացման և դրան հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները կամ լոգ քայլերը: Նշված տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, սակայն Ձեր ինքնությունը նման գործողությունների հետևանքով չի բացահայտվում: Այդ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս  գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Ինտերնետում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ: Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք: Կազմակերպությունը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ բացառապես Կայքի միջոցով նվիրաբերությունների կատարման շարժին հետևելու համար: Շատ դիտարկիչներ ունեն քուքիներն անջատելու/արգելափակելու ֆունկցիա, սակայն, այցելելով Կայք՝ առանց դրանք անջատելու, Դուք հնարավորություն կտաք բարելավելու Կայքի հարմարավետությունը:

Տվյալների ակտիվ հավաքագրում (Ձեր կողմից տրամադրվող)

Կան դեպքեր, երբ Կայքի միջոցով հավաքագրվում են տվյալներ, որոնք Դուք տրամադրում եք Կազմակերպությանը՝ այդ մասին նշում կատարելով Կայքում: Այդպիսի դեպքեր են Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները։ Որպեսզի Կայքը հնարավորություն ունենա ընդունելու և սպասարկելու Ձեր կողմից կատարված նվիրաբերությունը՝ այն հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկատվության մասին: Մասնավորապես, Ձեր կողմից լրացվում են անուն, ազգանուն, էլ. հասցե, ուղերձ (ցանկության դեպքում): Նվիրատվության նպատակով Ձեր կողմից լրացված տվյալները Կայքում տեսանելի չեն։  Վճարումը կատարելու համար՝ Կայքի միջոցով նաև լրացվում է Ձեր բանկային քարտի համարը: Եթե որոշում եք անանուն մնալ, ապա Ձեր անունը գաղտնի է մնում գործունեության հանրային ուղիներից, բայց ոչ  փոխանցումների հիմնական ստացողից: 

Ընտրելով «ամսական աջակցություն»՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը առ այն, Ձեր կողմից նշված գումարը ամսական գանձվելու է Ձեր նշած բանկային հաշվից՝ առանց Ձեր լրացուցիչ համաձայնության յուրաքանչյուր գանձման համար: Սա համարվում է որպես Ձեր կողմից տրամադրված վճարման կարգադրություն Ձեր հաշիվը սպասարկող բանկին՝ Ձեր բանկային հաշվից Ձեր կողմից նշված գումարի ամսական հավաքագրման և Կազմակերպության  բանկային հաշվին փոխանցելու համար, որն էլ իր հերթին այդ միջոցները կուղղի  Կազմակերպության նպատակների իրագործմանը:

Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները սպասարկում է Inecobank բանկը, որի մասին նշում կտեսնեք նվիրաբերություն կատարելիս: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը մեզ մնում է անհայտ. դրա գաղտնիությունը կանոնակարգվում է տվյալ հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ: 

 

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր մասին տեղեկատվությունը 

Մեր կողմից հավաքագրված տվյալները մենք օգտագործում ենք բացառապես հետևյալ նպատակներով.

  • մեր կայքի նյութերի առավել արդյունավետ տրամադրման ապահովման՝ հաշվի առնելով Ձեր դիտարկիչի և համակարգչի յուրահատկությունները,

  • հանրային իրազեկման,

  • մեր կայքի օգտագործման վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքման,

  • նվիրաբերողների աշխարհագրական տեղաբաշխման վիճակագրական տվյալների հավաքման,

  • նվիրաբերությունների մասին հաշվետվողականությունն ապահովելու և Կայքի իրազեկման պատուհաններում զետեղելու համար: 

 

Ու՞մ կարող ենք բացահայտել Ձեր տվյալները 

Մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած և/կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամներին, Կազմակերպությանը ծառայությունների մատուցման պայմանագրով սպասարկող կողմերին: Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Օրենքով սահմանված կառույցներին բացառապես օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Մենք կարող ենք առանց սահմանափակումների հրապարակել նաև մեր այցելուների և նվիրաբերողների մասին համահավաք տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը չի բացահայտում որևէ անհատի կամ սուբյեկտի ինքնությունը: Մենք չենք հրապարակի Ձեր որևէ անձնական տեղեկատվություն այլ կերպ, քան վերը նշված կարգով:

 

Տվյալների անվտանգություն 

Մենք տեխնիկական և կազմակերպչական միջոցներ ենք ձեռք առնում՝ պաշտպանելու մեր ստացած անձնական տեղեկությունը կորստից, սխալ օգտագործումից, չարտոնված փոփոխություններից, և պաշտպանելու դրա գաղտնիությունը: Մենք պարբերաբար ստուգում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և գործածում համապատասխան անվտանգության նոր տեխնոլոգիաներ: Մենք նաև օգտագործում ենք տվյալների փոխանցման կոդավորման ժամանակակից միջոցներ: Ցավոք, ինտերնետի կամ բջջային հեռահաղորդակցության հարթակների միջոցով ինֆորմացիայի փոխանցումը ամբողջովին անվտանգ չէ: Քանի որ մենք չենք կարող երաշխավորել այդ կոդավորման տեխնոլոգիաների լիարժեք անվտանգությունը, խնդրում ենք զգույշ լինել, երբ առցանց անձնական տեղեկություն եք տարածում: 

Կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ այլ Կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով Կայքից հեռանալուց հետո խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքերի նկատմամբ: Հետևաբար` Կազմակերպությունը չի կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերին, որոնք չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ:

 

Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ 

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը: Մեր Կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ մեր մոտեցումներում շոշափելի փոփոխությունների դեպքում՝ գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում: Գաղտնիության քաղաքականության վերջին լրամշակման ամսաթիվը նշված է սույն էջի վերնամասում: 

bottom of page